Կանաբինոիդների հիմքով միջոցներն այսօր ամենից հաճախ օգտագործվում են մի շարք հիվանդությունների բուժման համար՝ էպիլեպսիայից մինչեւ նեւրոլոգիական հիվանդություններ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ կանաբինոիդները ոչ միշտ են համադրվում այլ դեղամիջոցների հետ, հաղորդում է EurekAlert-ը:
Այդպիսով, կետոկոնազոլ հակասնկային դեղամիջոցը, պարզվել է, որ գրեթե երկու անգամ մեծացնում է մարմնի մեջ կանաբինոիդների կոնցենտրացիան: Նման էֆեկտը կարող է նկատվել նաեւ մակրոլիդային հակաբիոտիկներ օգտագործելու ժամանակ: Այդ դեղամիջոցների համադրումը մեծացնում է կողմնակի էֆեկտների առաջացման ռիսկը:
Պարզվել է, որ կանաբինոիդները կարող են նաեւ ազդել արյան մեջ այլ դեղամիջոցների մակարդակի վրա: Որոշ դեպքերում դրանք արագացնում են օրգանիզմից դեղամիջոցային ակտիվ միացությունների դուրսբերումը: Հայտնի է նաեւ, որ մարիխունա պարունակող նյութը՝ համադրվելով դեղամիջոցների հետ, տախիկարդիա է առաջացնում, մեծացնում է արյան ճնշումն ու ճնշում կենտրոնական նյարդային համակարգը: Օրինակ՝ մարիխուանան վատ է համադրվում վարֆարինի եւ դեղամիջոցների հետ, որոնք օգտագործվում են ասթմայի եւ էպիլեպտիկ նոպաների դեմ պայքարի համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր