• Latest news

Կորոնավիրուսը շարունակում է փոթորկել. օրական գրանցվել է 349 մահվան դեպք, աշխարհում զոհերի ընդհանուր թիվը հասել է 4983-ի

13 մարտի, 2020  09:40

Աշխարհում կորոնավիրուսից մահացության դեպքերը սկսել են կրկին աճել: Մարտի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում այս վիրուսով պայմանավորված թոքաբորբից գրանցվել է 349 նոր մահվան դեպք (մարտի 11-ից 12-ը գրանցվել է 334 մահվան դեպք): Աշխարհում կորոնավիրուսից զոհերի ընդհանուր թիվը հասել է 4983-ի, իսկ հաստատվել է վարակման 134 769 դեպք:

Ըստ worldometers.info/coronavirus/- ի՝ 70 388 կորոնավիրուսով հիվանդ աշխարհում առողջացել է եւ դուրս է գրվել հիվանդանոցներից: 59 398-ը դեռ բուժում են ստանում, որից 5757-ը (10 տոկոսը) ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են:

Coronavirus-ն արդեն մտել է աշխարհի 127 երկիր: Որոշ երկրներում հաղորդվել է ընդամենը մի քանի դեպքի մասին, եւ ԱՀԿ-ի փորձագետները նման երկրներին կոչ են անում անել հնարավոր ամեն ինչ՝ վարակի տարածումը կանխելու համար: Այլ երկրներում հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր մարդիկ են արդեն վարակվել:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ներկայումս կա 2 հիվանդ, որոնց մոտ կորոնավիրուս է հաստատվել: Վերջին երկու դեպքը ախտորոշվել են երեկ` մարտի 12-ին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել