• Latest news

Նախարարը խորհուրդ է տալիս կորոնավիրուսի պատճառով հարսանիքները եւ կնունքները մի քանի շաբաթով հետաձգել

13 մարտի, 2020  17:00

Հարսանիքների կամ կնունքների նման զանգվածային միջոցառումները ցանկալի է մի քանի շաբաթով հետաձգել, մինչեւ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հստակեցվի: Եթե միջոցառումն անհնար է հետաձգել, ցանկալի է այն անցկացնել ազգականների շատ նեղ շրջանակով՝ հետեւելով նախազգուշական բոլոր միջոցներին: «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում այսպիսի խորհորդներ է տվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ ցանկալի է առաջիկա շաբաթներին խուսափել ամեն տեսակի զանգվածային եւ խմբակային միջոցառումներից ու ցանկացած վայրից, որտեղ շատ մարդ է հավաքվում: Մարդկանց հետ շփվելիս խորհուրդ է տրվում հեռավորություն պահպանել, ձեռքեր չսեղմել, չգրկախառնվել: Այս միջոցները կօգնեն խուսափել մեծ թվով ինֆեկցիաներից, որոնք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով՝ ոչ միայն կորոնավիրուսից, այլեւ ՍՇՎ-ից եւ գրիպից:

Նախարարը նաեւ հիշեցրեց շրջապատի մարդկանց առողջության հանդեպ սոցիալական պատասխանատվության կարեւորության մասին. ռիսկի խմբի մեջ մտնող կամ բարձր ռիսկի երկրից եկած մարդը ոչ մի դեպքում չպետք է թաքցնի հիվանդության ախտանշանները, հակառակը՝ նա պետք է հիվանդության առաջին իսկ կասկածի դեպքում այդ մասին հայտնի մասնագետներին եւ վտանգի չենթարկի շրջապատողների առողջությունը:

Հիշեցնենք, որ  վերջին 4 պացիենտը կորոնավիրուսով էին վարակվել կնոջից, ով Հայաստան էր եկել Իտալիայից եւ 14-օրյա կարանտինին չհետեւելով՝ մասնակցել էր որդու նշանադության արարողությանը, չնայած այն հանգամանքին, որ արդեն այդ ժամանակ ջերմություն ուներ: Նրա հետ շփված բոլոր մարդիկ մեկուսացվել են: Դեռեւս հայտնի չէ, թե նրանցից քանիսն են հասցրել վարակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել