• Latest news

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում հասել է 6518-ի

16 մարտի, 2020  10:17

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 6518-ի: Հանգստյան օրերի ընթացքում գրանցվել է 1.082 նոր մահվան դեպքեր, որոնց մեծ մասը` այլեւս ոչ Չինաստանում, ինչպես նախկինում էր, այլ` Իտալիայում, Իրանում, Իսպանիայում եւ այլ երկրներում:

Չինաստանում պանդեմիայի սկզբից մինչ օրս մահացել է կորոնավիրուսով վարակված 3.213 մարդ, Իտալիայում` արդեն 1809, Իրանում` 724, Իսպանիայում` 292, Ֆրանսիայում` 127:

Աշխարհում վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 169.662-ի, որոնցից 80.860-ը` Չինաստանում, 24.747-ը` Իտալիայում, 13.938-ը` Իրանում, 8.236-ը` Հարավային Կորեայում: Կորոնավիրուսը, վերջին տվյալների համաձայն, ներթափանցել է աշխարհի 157 երկիր:

77.776 պացիենտ առողջացել է, որոնց մեծ մասը (67.758)` Չինաստանում:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել