• Latest news

Գիտնականների միջազգային խումբը հակաքաղցկեղային միացությունների նոր դաս է մշակել

17 մարտի, 2020  23:33

Սանկտ Պետերբուրգի համալսարանի, Բելառուսի պետական համալսարանի, Տոլյատիի պետական համալսարանի բժշկական քիմիայի կենտրոնի եւ Բրաունշվեյգի տեխնիկական համալսարանի գիտնականները համատեղ մշակել են պոտենցիալ հակաուռուցքային դեղամիջոցների նոր դաս, որոնք հիմնված են պալադիումի եւ պլատինի մետաղաօրգանական միացությունների վրա։

Ինչպես հաղորդում է «Новости Mail.RU»-ն, պլատինի հիմքով դեղամիջոցներ արդեն օգտագործվում են ուռուցքաբանության մեջ, եւ նրանցից ամենատարածվածն ու հայտնին ցիսպլատինն է։ Սակայն խնդիրն այն է, որ սա վատ է լուծվում ջրում եւ բարձր ընդհանուր տոքսիկություն ունի։ Գիտնականների խոսքերով՝ տոքսիկության մակարդակը նվազեցնել կարելի է այլ անցումային նյութերի օգտագործման հաշվին։

Մասնագետները սինթեզել եւ հետազոտել են միացությունների նոր դասը, որպեսզի ստեղծեն հակաուռուցքային դեղամիջոցներ՝ ացիկլիկ դիամինոկարբենային լիգանդաներով պալադիումի կոմպլեքսներ եւ նույնանման կառուցվածքով պլատինի կոմպլեքսներ։

Առայժմ այս կոմպլեքսները թեսթավորել են կրծքագեղձի քաղցկեղի եւ հաստ աղիքի քաղցկեղի բջիջների վրա։ Պարզվել է, որ ինչպես պլատինային, այնպես էլ պալադիումային կոմպլեքսները դրսեւորում են հակաուռուցքային ակտիվություն, որը համեմատելի է ցիսպլատինի ակտիվության հետ։ Ընդ որում, պալադիումի միացությունները ավելի քիչ տոքսիկ են առողջ բջիջների հանդեպ, քան պլատինի միացությունները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել