• Latest news

Ինչպե՞ս ճիշտ կրել դիմակը եւ ո՞ր դեպքում իմաստ ունի այն կրելը

18 մարտի, 2020  12:54

Ինչպե՞ս ճիշտ կրել դիմակը եւ ո՞ր դեպքում իմաստ ունի այն կրելը: ԱՀԿ-ի մասնագետներն առողջ մարդկանց խորհուրդ են տալիս դիմակ կրել միայն այն դեպքում, երբ խնամում են կորոնավիրուսով հիվանդ մարդկանց:

Մասնագետները հիշեցնում են, որ եթե դիմակը չի կարող ապահովել կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտ մակարդակը, ապա պետք չէ մոռանալ այն մասին, թե որքան կարեւոր է պարբերաբար օճառով լվանալ ձեռքերն ու սպիրտ պարունակող հակասեպտիկներ կիրառել:

Ինչպե՞ս ճիշտ կրել եւ հանել բժշկական դիմակը՝

  • Դիմակը կրելուց առաջ ձեռքերը լվացեք կամ մշակեք սպիրտ պարունակող հակասեպտիկով;
  • Դիմակը պետք է փակի քիթն ու բերանը, դեմքի եւ դիմակի միջեւ բաց մասեր չպետք է լինեն, եւ դա հենց պատճառներից մեկն է, որ սովորական դիմակներն անարդյունավետ են կորոնավիրուսի դեմ;
  • Երբ դիմակ եք կրում, չպետք է ձեռքով դիպչեք դրան: Եթե այնուամենայնիվ դիպչել եք, ձեռքերը լվացեք կամ մշակեք սպիրտ պարունակող հակասեպտիկով;
  • Դիմակը պետք է ժամանակ առ ժամանակ փոխել: Որոշ մարդիկ ասում են, թե այն պետք է փոխել 25-40 րոպեն մեկ, մյուսներն էլ՝ ավելի հաճախ: ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ դիմակը պետք է փոխել, երբ այն խոնավացել է:
  • Դիմակը հանել խորհուրդ է տրվում հետեւի ռեզինից բռնելով եւ չդիպչելով առջեւի մասին: Օգտագործված դիմակն անհրաժեշտ է անմիջապես դեն նետել եւ ձեռքերը լվանալ կամ մշակել հակասեպտիկով;
  • Մեկանգամյա օգտագործման դիմակները կրկին օգտագործել չի կարելի: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել