• Latest news

Ի՞նչ ՉԻ կարելի անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար

18 մարտի, 2020  14:09

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար ո՞ր մեթոդներն են անարդյունավետ, եւ ի՞նչ ՉԻ կարելի անել COVID-19 կորոնավիրուսից պաշտպանվելու համար:

Ինչպես պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները, կորոնավիրուսից պաշտպանվելու համար ՉԻ կարելի՝

  • ծխել;
  • մի քանի դիմակ կրել;
  • հակաբիոտիկներ ընդունել:

Մասնագետները հիշեցնում են, որ կորոնավիրուսի դեմ հակաբիոտիկներն անարդյունավետ են, քանի որ սպանում են միայն բակտերիաները, իսկ կորոնավիրուսը վիրուս է: Եվ առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ չի կարելի կիրառել ո՛չ կորոնավիրուսի, ո՛չ էլ այլ իրավիճակներում:

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար խորհուրդ չի տրվում նաեւ հաճախ տաք լոգանք ընդունել:

Խորհուրդ չի տրվում նաեւ ուլտրամանուշակագույն լամպեր կիրառել եւ դրանով ձեռքերը մշակել: Դա, ԱՀԿ  փորձագետների խոսքով, անարդյունավետ եւ կարող է վտանգավոր լինել: 

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար սխտոր ուտելը եւս անիմաստ է: Սխտորը, իհարկե, օգտակար է, սակայն չի կարելի այն չարաշահել:

Անիմաստ է նաեւ վիտամին С խմել, մեղր ուտել եւ խունկ ծխել: Մասնագետները պնդում են, որ դա չի փրկում կորոնավիրուսով վարակումից: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել