• Latest news

13-ամյա աղջկա մոտ քաղցկեղը շփոթել են թոքաբորբի հետ (ֆոտո)

18 մարտի, 2020  16:20

Մեծ Բրիտանիայից 13-ամյա Տանիշա Բեյվերսթոքը մահացել է այն բանից կարճ ժամանակ անց, երբ նրա մոտ քաղցկեղ են ախտորոշել: Մինչ այդ բժիշկները համոզված էին, որ նրա մոտ սովորական թոքաբորբ է:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, 2018 թվականի ձմռանը աղջկա մոտ ուժգին հազ եւ հեւոց է հայտնվել, եւ նա սկսել է սրընթաց նիհարել: Նրա մայրը՝ Քելլին, անհանգստացել է եւ դստերը տարել է թերապեւտի մոտ, որը նրա մոտ թոքաբորբ է ախտորոշել եւ հակաբիոտիկներ ու պարբերական ինհալյացիաներ է նշանակել, ինչպես նաեւ ուղարկել է ռենտգեն կատարելու եւ արյան անալիզ հանձնելու: Հետազոտությունը ցույց է տվել, որ նրա արյան մեջ վտանգավոր հակամարմիններ կան, իսկ ռենտգենով թոքերում հեղուկ է հայտնաբերվել:

2019 թվականի հունվարի 25-ին երկրորդ ընդունելության ժամանակ թերապեւտը ենթադրել է, որ աղջկա մոտ կարող է տուբերկուլյոզ լինել: Մի փոքր ավելի ուշ բժիշկները նրա պարանոցին ուռուցք են հայտնաբերել, որի չափերն ամեն օր մեծանում էին, եւ այն աղջկան խանգարում էր նորմալ շնչել:

«Բժիշկն ասաց, որ անհանգստանալու ոչ մի բան չկա: Ես այդ բառերը հավերժ կհիշեմ»,- խոստովանել է Քելլին:

2019 թվականի հունվարի 30-ի երեկոյան Տանիշայի վիճակը կտրուկ վատթարացել է, եւ նրան տեղափոխել են Bristol Royal Hospital for Children, որտեղ քաղցկեղ են ախտորոշել: Որոշվել է Տանիշային շտապ վիրահատել եւ դուրս քաշել ավելորդ հեղուկը, որի մեջ էր նրա սիրտը:

Քելլին ասել է, որ վիրահատարանի ճանապարին դուստրը կրկնում էր «մամա» բառը, որից հետո արձակեց ականջ ծակող ճիչ եւ գիտակցությունը կորցրեց. «Բժիշկներն ինձ խնդրեցին մի կողմ գնալ, ես հեռվից տեսա, որ Տանիշայի գլուխը կողքի կախվեց, աչքերը լայն բացվեցին, եւ լեզուն բերանից դուրս ընկավ: Ես հասկացա, որ դուստրս մահացավ»:

Դիահերձմամբ պարզվել է, որ մահվան պահին քաղցկեղն ախտահարել էր աղջկա օրգանների մեծ մասը: Բժշկական անփութության փաստով ստուգում է անցկացվում:

Քելլին խոստովանել է, որ ամենից շատ ափսոսում է, որ չի կարողացել դստերը հրաժեշտ տալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել