• Latest news

Որքա՞ն ժամանակ կարող է կորոնավիրուսը պահպանվել օդում եւ մակերեսների վրա

18 մարտի, 2020  17:59

Գիտնականները պարզել են, թե որքան երկար կարող է COVID-19 նոր կորոնավիրուսը պահպանվել օդում եւ մակերեսների վրա: Ստացված տվյալները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում:

Երբ կորոնավիրուսով վարակված մարդը հազում կամ փռշտում է, լորձի եւ թուքի փոքր մասնիկներն աերոզոլի տեսքով հայտնվում են օդում: Ըստ մասնագետների` նման աերոզոլում նոր կորոնավիրուսը կարող է գոյատեւել առնվազն 3 ժամ:

Գիտնականները պարզել են, որ աերոզոլում նոր կորոնավիրուսի կիսակյանքը 66 րոպե է տեւել. Հենց այդքան ժամանակ է պահանջվում, որպեսզի վիրուսի կենսունակ մասնիկների քանակը 2 անգամ կրճատվի: 3 ժամ անց աերոզոլում կենդանի վիրուսների քանակը կարող է կազմել սկզբնականի 12.5 տոկոսը:

Պլաստիկից եւ չժանգոտվող պողպատից մակերեսների վրա նոր կորոնավիրուսը զգալիորեն երկար է մնում եւ հայտնաբերվում է 3 օրվա ընթացքում: Վիրուսների կեսը պլաստիկի վրա մահացել է 5 ժամ 38 րոպե հետո, չժանգոտվող պողպատի վրա` 6 ժամ 49 րոպե հետո:

Ինչ վերաբերում է այլ մակերեսներին, ապա ստվարաթղթի վրա վիրուսը գոյատեւել է առնվազն մեկ օր, իսկ պղնձե մակերեսի վրա` 4 ժամ:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նոր կորոնավիրուսի դիմացկունությունը գրեթե նույնն է, ինչ նրա բարեկամի՝ SARS-CoV-1 կորոնավիրուս` ատիպիկ թոքաբորբի (SARS) մոտ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել