• Latest news

Ինքնամեկուսացման կանոնները խախտողներին վարչական պատասխանատվության կենթարկեն․ Առողջապահության եւ աշխատանքի տեսչություն

18 մարտի, 2020  21:20

Օրենքի նոր նախագիծն առաջարկում է վարչական պատասխանատվության ենթարկել այն քաղաքացիներին, որոնք պետք է սահմանային վերահսկողության անցակետերի մասնագետների ցուցումով ինքնամեկուսանային եւ որոնք խախտել են ինքնամեկուսացման կանոնները։ Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության եւ աշխատանքի տեսչության պետ Հակոբ Ավագյանը։

Նրա խոսքերով՝ սահմանային վերահսկողության կետերի մասնագետները քննարկման ժամանակ պարեկությանը առաջարկել են մի շարք միջոցներ, որոնք պետք է օգնեն այն մարդկանց վերահսկմանը, որոնց խորհուրդ է տրվել ինքնամեկուսանալ COVID-19 կորոնավիրուսով վարակման բարձր ռիսկ ունեցող երկրներից ժամանելուց հետո։

Հակոբ Ավագյանը նշեց, որ իր գործընկերներն այժմ էլ շարունակում են աշխատել այդ նախագծի վրա, եւ ինքը հուսով է, որ առաջիկա ժամերին այն կընդունվի։

Նախագծի կետերից մեկի համաձայն, տեղեկատվությունն այն մարդու մասին, որին սահմանային վերահսկողության անցակետերում խորհուրդ կտան ինքնամեկուսանալ, ստանում է ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլ նաեւ ոստիկանությունը։ Եթե նա խախտի ինքնամեկուսացման կանոնները, նրան կարող են վարչական պատասխանատվության ենթարկել։

Հիշեցնենք, որ Հայաստանում, վերջին տվյալներով, արդեն վարակի 102 հաստատված դեպք կա։ Նրանց 75 տոկոսը կապված է Էջմիածնի եւ Երեւանի արտադրամասի դեպքերի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։