• Latest news

Ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 191.127, մահվան 7807 դեպք

19 մարտի, 2020  11:14

Աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 191 127-ի, մարտի 17-ից մարտի 18-ը գրանցվել է 15 123 նոր դեպք, մահվան դեպքերի թիվը հասել է 7807-ի, որից 768-ը գրանցվել է վերը նշված օրվա ընթացքում:

Տվյալները` ըստ տարածաշրջանների.

  • Խաղաղ օվկիանոսի Արեւմտյան հատվածի տարածաշրջան` կորոնավիրուսով վարակման 91.845 եւ մահվան 3.357 դեպք,
  • Եվրոպական տարածաշրջան` 74.760 վարակման եը 3.352 մահվան դեպք,
  • Հարավարեւելյան Ասիա` 538 վարակման եւ 9 մահվան դեպք,
  • Արեւելյան միջերկրածովյան տարածաշրջան` 18.060 վարակման եւ 1.010 մահվան դեպք,
  • Ամերիկայի երկրների տարածաշրջաններ` 4.979 վարակման եւ 68 մահվան դեպք,
  • Աֆրիկյան տարածաշրջան` 233 վարակման եւ 4 մահվան դեպք:

Ըստ worldometers.info/coronavirus/ ռեսուրսի, որն իրական ժամանակի ռեժիմով թարմացումներ է ներկայացնում երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, այս պահի դրությամբ աշխարհում հաստատված մահվան դեպքերի թիվը հասել է 8970-ի, հաստատված վարակման դեպքերի թիվը 219 348 է, առողջացել է 85 749:

Նշենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 115 դեպք, առողջացել է մեկ մարդ: Անալիզների արդյունքների համաճարակաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ 99 դեպք փոխկապակցված է երկու նախնական դեպքի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել