• Latest news

Հայաստանում երեխաների շրջանում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան, մեկուսացված երեխաներն ու նրանց ծնողներն իրենց լավ են զգում. նախարար

19 մարտի, 2020  15:58

Հայաստանում երեխաների շրջանում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան, մեկուսացված երեխաներն ու նրանց ծնողներն իրենց լավ են զգում, նրանց մոտ որեւէ ախտանիշ չկա: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ որպես կանոն երեխաների մոտ կորոնավիրուսը թեթեւ է ընթանում, եւ այլ երկրների փորձը ցույց է տվել, որ սովորաբար բարդացումներ չեն լինում: Իտալիայում 30-39 տարեկանների մոտ գրանցվել է մահվան միայն 2 դեպք, եւ 2 դեպքում էլ պացիենտները ուղեկցող հիվանդություններ են եղել: 30 տարեկանից ցածր մարդկանց մոտ կորոնավիրուսի դեպքում բարդացումներ հազվադեպ են լինում:

Հայաստանում երեխան, ում մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, իրեն լավ է զգում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսով հիվանդ մյուս պացիենտներին, նրանց կյանքին որեւէ վտանգ չի սպառնում: Որոշ պացիենտների մոտ ջերմությունը հասնում է 37-38 աստիճանի, որոշների մոտ՝ 38-39, սակայն 39-ից բարձր ջերմություն չի գրանցվել:

60-ից բարձր 13 պացիենտների մոտ լուրջ խնդիրներ եւս չկան:

Ուղեւորները, որոնք մարտի 16-ի գիշերը ժամանել են Իտալիայից եւ մեկուսացվել, նույնպես իրենց լավ են զգում: Եվ եթե կորոնավիրուսի ախտանիշներ նրանց մոտ չհայտնաբերվեն, թեստ կանցկացվի միայն կարանտինի ժամկետի ավարտից հետո:

Ինչ վերաբերում է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակիցներին, որոնք մեկուսացվել են ընկերության վարչական շենքում, նման որոշումը, նախարարի խոսքով, ընդունվել է՝ ելնելով նրանց աշխատանքի առանձնահատկություններից: Դեռ հիմքեր չկան կարծելու, որ նրանք վարակվել են: Եթե ինչ-որ մեկի մոտ կորոնավիրուս ախտորոշվի, ապա հիվանդության ընթացքը թեթեւ կլինի, եւ ամենայն հավանականությամբ չեն հոսպիտալացնի: Սակայն ծանր ընթացքի դեպքում ցանկացած աշխատակցի՝ անկախ նրա աշխատանքից, կտեղափոխեն հիվանդանոց:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ