• Latest news

Ովքե՞ր են ամենից շատ կորոնավիրուսից մահանալու ռիսկի ենթարկվում

20 մարտի, 2020  14:39

Կորոնավիրուսից մահանալու ռիսկը մեծ է տարեցների եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ, սակայն վարակվելու ռիսկը կախված չէ տարիքից, գրում է forbes.ru-ն:

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնը (Centers for Disease Control and Prevention, CDC) ներկայացրել է նախնական տվյալներ այն մասին, թե որ տարիքի մարդիկ են ամենից հաճախ վարակվում կորոնավիրուսով:

Ովքե՞ր են ամենից հաճախ վարակվում կորոնավիրուսով

Իտալիայում վարակվածների մեծ մասը տարեցներ են (վարակվածների կեսից ավելին 60 տարեկանից բարձր մարդիկ են, միջին տարիքը՝ 63), իսկ ահա ԱՄՆ-ում վարակվածների ավելի քան 50%-ը մինչեւ 55 տարեկան մարդիկ են: Իսկ Հարավային Կորեայում հիվանդությունն ամենից շատ ախտորոշվել է 20 տարեկան երիտասարդների շրջանում:

Ինչ վերաբերում է վարակվածների սեռին, ապա Չինաստանում եւ Իտալիայում ամենից շատ վարակվել եւ մահացել են տղամարդիկ, Հարավային Կորեայում՝ կանանց շրջանում վարակվածների թիվն ավելի մեծ է, սակայն տղամարդկանց շրջանում մահացության մակարդակը բարձր է:       

Ովքե՞ր են ամենից շատ կորոնավիրուսից մահանալու ռիսկի ենթարկվում

Ինչպես արդեն նշեցինք, կորոնավիրուսից մահանալու ռիսկը մեծ է տարեցների եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ:

Օրինակ՝ Չինաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի մոտ 80%-ը գրանցվել է 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում: Իտալիայում մահացածների 68%-ն ուղեկցող հիվանդություններ ուներ, այդ թվում՝ սրտանոթային, ռեսպիրատոր հիվանդություններ, դիաբետ, իմունոդեֆիցիտ, օնկոլոգիա, ճարպակալում, երիկամների հիվանդություն եւ այլն:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել