• Latest news

Մեկ օրում մահվան 149 դեպք. Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1433-ի, վարակվածների թիվը՝ 19 644-ի

20 մարտի, 2020  16:45

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 149 դեպք: Այդպիսով զոհերի թիվը հասել է 1433-ի, վարակվածների թիվը՝ 19 644-ի, հաղորդում է Press TV-ն:

Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության փոխնախարար Ալիրեզա Ռայիսին:

Նրա խոսքով՝ մեկ օրում գրանցվել է վարակման 1237 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 19 644-ի: Ամենից շատ դեպքեր են գրանցվել Թեհրանում, Իսֆահանում եւ Գիլանում:

Նա նաեւ հայտնել է, որ ապաքինվել է 6745 պացիենտ:

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասել է 253 791-ի, զոհերի թիվը՝ 10 406-ի: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել