• Latest news

Ազդո՞ւմ է արդյոք սնունդը սպերմայի քանակության վրա

22 մարտի, 2020  16:57

Առողջ սննդակարգն ազդում է ոչ միայն մարդու առողջության վրա ընդհանուր առմամբ, այլ նաեւ սպերմայի վիճակին, մասնավորապես: Այդ մասին ասվում է JAMA Network Open պարբերականում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտությանը մասնակցել է 2935 երիտասարդ դանիացի՝ միջինում 19 տարեկան: Նրանց 7 տոկոսն ուներ նորմալ ՄԶԻ (մարմնի զանգվածի ինդեքս),այսինքն՝ չկար ավելորդ քաշ: Գիտնականները բաժանել էին երիտասարներին 4 խմբի՝ կախված նրանց սննդակարգի տիպից.

  • արեւմտյան դիետա. սննդակարգում կարտոֆիլի, կարմիր եւ մշակված մսի, նախուտեստների, մաքրած հացահատիկից մթերքի, քաղցր ըմպելիքների եւ քաղցրավենիքի գերակշռմամբ;
  • ռացիոնալ դիետա. կարեւոր տեղ են զբաղեցնում ձուկը, հավը, մրգերը, բանջարեղենը;
  • բուտերբրոդային դիետա. սառը մշակված միս ամբողջական հացահատիկային հացով, մայոնեզ, համեմունքներ, սառը ձուկ եւ կաթնամթերք;
  • բուսակերների դիետա:

Չնայած սննդի բոլոր չորս տեսակներում ածխաջրերը գրեթե միանման էին՝ զգալիորեն տարբերվում էին մանրաթելերի, ընդհանուր շաքարի եւ ավելացված օգտագործման մակարդակները : Այսպես, արեւմտյան դիետայում կար ավելի շատ ավելացված շաքար եւ պակաս մանրաթելեր, իսկ ռացիոնալ դիետայում՝ պակաս ավելացված շաքար, բուտերբրոդներում՝ ավելի շատ մանրաթելեր, իսկ բուսակերների համար սննդակարգում՝ ավելի շատ ավելացված շաքար:

Բոլոր չորս խմբերում ճարպերի ընդհանուր օգտագործումը գրեթե նույնն է, սակայն ռացիոնալ դիետան պարունակում է ավելի շատ օմեգա-3 ճարպային թթուներ հիմնականում ձուկ օգտագործելու շնորհիվ:

Հետազոտության մասնակիցների 17 տոկոսի մոտ սպերմատազոիդների քանակությունը նորմայից ցածր էր: Ամենաշատ քանակությամբ սպերմատազոիդներ հայտարբերվել էին այն մասնակիցների մոտ, որոնք գերադասում էին ռացիոնալ սննդակարգը (միջինում՝ 167 միլիոն), այնուհետեւ բուսակերներն էին (151 միլիոն), նրանց հաջորդում էին բուտերբրոդային դիետայի կողմնակիցները (146 միլիոն), իսկ ամենաքիչ քանակության սպերմատազոիդներ կային արեւմտյան դիետայի սիրահարների մոտ (122 միլիոն):

Գիտնականները նկատել են, որ սպերմատազոիդների ամենաբարձր կոնցենտրացիան գրանցվել է բուսակերների համար նախատեսված եւ ռացիոնալ դիետաներ պահպանողներիս մոտ: Ռացիոնալ դիետայի կողմնակիցների մոտ ամենաբարձր որակի սպերման էր, բուտերբրոդային դիետայի սիրահարների մոտ ավելի շատ էին շարժուն սպերմատազոիդները, իսկ բուսակերների մոտ՝ բարձր էր նորմալ սպերմատազոիդների տոկոսային պարունակությունը:

Իսկ մարդկանց մոտ, որոնք հակված էին արեւմտյան դիետա պահպանել, 20 տոկոսով բարձրանում էր ցածր որակի սպերմայի մշակումն ու մեծանում էր սպերմայի մշակման մակարդակի նվազեցման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել