• Latest news

Արդյոք հնարավո՞ր է կենդանուց կորոնավիրուսով վարակվել

23 մարտի, 2020  09:37

Կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք է, որոնք լայնորեն տարածված են ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների շրջանում: Ինչպես հայտնում է ԱՀԿ-ն, եղել են կորոնավիրուսը կենդանիներից մարդուն փոխանցելու դեպքեր, սակայն առայժմ կենդանիների շրջանում 2019‑nCoV-ի հնարավոր աղբյուր չի պարզվել:

Համենայնդեպս, վարակման կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում կենդանիների վաճառքի շուկաներ այցելելիս խուսափել կենդանիների հետ անմիջական շփումից եւ աշխատել չհպվել այն մակերեւույթներին, որոնց հպվում են կենդանիները:

Իսկ արդյոք հնարավո՞ր է COVID‑19-ով վարակվել տնային կենդանուց:

ԱՀԿ տվյալներով՝ հայտնի է Հոնկոնգում նոր կորոնավրուսով շնից վարակվելու մեկ դեպքի մասին: Սակայն ներկայումս բավարար տվյալներ չկան շներից, կատուներից կամ այլ տնային կենդանիներից COVID‑19-ով հնարավոր վարակվման մասին:

COVID‑19-ը տարածվում է գերազանցապես վիրուսները պարունակող փոքր կաթիլների միջոցով, որոնք օդի մեջ են հայտնվում, երբ վարակված մարդը փռշտում կամ հազում է: Վարակումից պաշտպանվելու լավագույն մեթոդը այսօր համարվում է ձեռքերը պարբերաբար լվանալը, այդ թվում՝ կենդանու հետ շփվելուց հետո, եւ այլ մարդկանց հետ շփվելիս հեռավորություն պահպանելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է