• Latest news

Երեւանում բժիշկների խումբը սննդամթերք է հավաքում ինֆեկցիոն հիվանդանոցի գործընկերների համար (ֆոտո)

21 մարտի, 2020  15:17

Երեւանում բժիշկների խումբը սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր է հավաքում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի գործընկերների համար:

Նախաձեռնության հեղինակներից մեկը՝ պլաստիկ վիրաբույժ Արամ Սահակյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ այսօր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատում է մոտ 40 բուժաշխատող, որոնք կորոնավիրուսի բռնկման պայմաններում աշխատում են օրական 24 ժամ, եւ որոշում է ընդունվել նրանց օգնել:

Շատերն են արձագանքել այդ նախաձեռնությանը՝ եւ՛ ֆիզիկական անձինք, եւ՛գործարարները, եւ՛ տարբեր կազմակերպություններ:

«Շատ ուտելիք է հավաքվել, 20 օր կբավականացնի: Նման արդյունք չէինք սպասում»,- պատմեց Արամ Սահակյանը:

Որոշ մարդիկ եւս ցանկություն են հայտնել օգնել բուժաշխատողներին:

Սննդամթերքից բացի՝ ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների համար տարբեր կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք ալկոգել, մեկանգամյա օգտագործման սպասք, սուրճ, հյութ, քաղցրավենիք են բերել: Իսկ որոշ կազմակերպություններ ներքնակներ եւ պահարեններ են նվիրաբերել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել