• Latest news

Ինչպես պետք է 60-ից բարձր տարիք ունեցող մարդիկ պաշտպանվեն կորոնավիրուսից

21 մարտի, 2020  19:54

Տարեց մարդիկ եւ քրոնիկ հիվանդություններով պացիենտները COVID-19 կորոնավիրուսով վարակման բարդացումների հետ բախվելու ամենամեծ հավանականությունն ունեն։

Ինչպես կարող են ռիսկի խմբում գտնվող մարդիկ պաշտպանել իրենց։ Այս մասին մի քանի խորհուրդներ են տվել Յելի համալսարանի մասնագետները։

  • 60-ից բարձր տարիք ունեցող մարդիկ պետք է ինքնամեկուսացվեն տանը։ Պետք չէ առանց լուրջ անհրաժեշտության այցելել ընկերներին կամ հարազատներին։
  • Եթե ուզում եք հյուրեր ընդունել, նրանց թիվը չպետք է անցնի մեկ կամ երկու մարդուց միաժամանակ։ Բոլորին խնդրեք լվանալ ձեռքերը եւ 2 մ դիստանցիա պահպանել։ Մի գրկախառնվեք եւ մի համբուրվեք հյուրերի հետ։
  • Հարազատների եւ ընկերների հետ կապ կարելի է պահպանել հեռախոսով կամ համացանցով։
  • Հաճախ լվացեք ձեռքերը, 20 վայրկյանից ոչ պակաս։ Օճառը եւ ջուրը ավելի լավ են, քան ձեռքերը ախտահանող միջոցները, սակայն կարելի է օգտագործել նաեւ ախտահանող միջոցներ, եթե ձեռքի տակ օճառ եւ ջուր չկա։
  • Ուտելիք պատրաստեք, սպորտով զբաղվեք, հանգստացեք, պառկեք քնելու եւ արթնացեք, ինչպես սովորական օրերին։ Ձգտեք առողջ սնունդ ուտել։ Խուսափեք «անառողջ մթերքներից» եւ սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը։ Խուսափեք բազմոցին ամբողջ օրը քնելու կամ նստելու գայթակղությունից։ Ձգտեք օրն ինչ-որ հետաքրքիր բանով անցկացնել, որպեսզի ձեզ լավ զգաք եւ խուսափեք ճնշող տրամադրությունից։
  • Օրական մի քանի անգամ քայլեք տանը։
  • Եթե ուզում եք փողոց դուրս գալ, արեք դա, երբ շուրջը քիչ մարդիկ կան, նրանցից առնվազն 2 մ հեռու մնացեք։ Զբոսնեք մեծ այգիներում, եթե այդպիսիք կան մոտակայքում։
  • Աշխատեք չմտնել խանութներ։ Խնդրեք ընկերներին, հարազատներին կամ կամավորներին բերել մթերքներ եւ դեղորայք։

Նշենք, որ Հայաստանում այժմ միանգամից մի քանի խումբ ակտիվիստներ փորձում են մթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր տանել միայնակ տարեց մարդկանց, որպեսզի նրանք խանութ չգնան։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։