• Latest news

Ո՞ր հիվանդություններն են մեծացնում կորոնավիրուսի հետեւանքով մահվան հավանականությունը

23 մարտի, 2020  16:06

Իտալացի բժիշկները հայտնել են, թե որ հիվանդություններն են մեծացնում կորոնավիրուսի հետեւանքով բարդությունների եւ մահվան հավանականությունը: Նրանց զեկույցը հրապարակվել է Simit.org պորտալում:

Զեկույցի համաձայն՝ հատուկ վտանգ են ներկայացնում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները. այսպիսի հիվանդություններով մարդկանց դեպքում ինֆեկցիայով վարակվելիս մահվան հավանականությունը 10,5 տոկոսով մեծանում է:

Շաքարային դիաբետով մարդիկ նույնպես ռիսկի խմբում են. նրանց շրջանում մահվան ելքի հավանականությունը մեծ է 7,3 տոկոսով:

Քրոնիկական շնչառական հիվանդություններով մարդկանց շրջանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան հավանականությունը մեծ է 6,5 տոկոսով, բարձր ճնշմամբ մարդկանց շրջանում՝ 6 տոկոսով, իսկ ուռուցքային հիվանդությունների դեպքում՝ 5,6 տոկոսով:

Հիշեցնենք, որ աշխարհում 99 014 մարդ COVID-19 կորոնավիրուսից առողջացել է, 14 698-ը՝ մահացել: Աշխարհում գրանցված դեպքերի թիվը հասել է 339 039-ի:

Ռեսուրսի տվյալներով՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 59 138 դեպք եւ դրա հետ կապված մահվան 5476 դեպք: ԱՄՆ-ում կորոնավիրուսի 34 758 դեպք եւ 452 մահվան ելք, Իսպանիայում՝ 28 768 դեպք եւ 1772 մահ, Գերմանիայում՝ 24 873 հաստատված դեպք եւ 94 մահ, իսկ Իրանում՝ 21 638 դեպք եւ 1685 մահվան ելք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։