• Latest news

Շտապօգնության աշխատակիցներից ոչ մեկը այսօրվա դրությամբ չի մեկուսացվել կորոնավիրուսի պատճառով

23 մարտի, 2020  21:03

Շտապօգնության աշխատակիցներից ոչ մեկը այսօրվա դրությամբ չի մեկուսացվել կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Նրա խոսքերով՝ շտապօգնության երեք աշխատակիցներ կարանտինի մեջ են պահվել կորոնավիրուսով ամենաառաջին պացիենտի հետ շփման պատճառով։ Սակայն 14 օր անց բոլոր երեքի անալիզները բացասական են եղել, եւ նրանք աշխատանքի են վերադարձել։

Թագուհի Ստեփանյանի խոսքերով՝ շտապօգնության բոլոր աշխատակիցների մոտ այսօր կորոնավիրուսից պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ կա։

Հիշեցնենք, որ Հայաստանում, վերջին տվյալներով, կորոնավիրուսը հաստատվել է 194 քաղաքացիների մոտ։ Նրանցից 157-ը կապված են երկու սկզբնական դեպքերի հետ՝ «Էջմիածնի» եւ «արտադրամասի»։ Երկու պացիենտներ առողջացել են։ 14 պացիենտների մոտ պնեւմոնիա է, նրանցից 6-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել