• Latest news

Ո՞վ է ավելի հաճախ մահանում կորոնավիրուսի հետեւանքով. Միջազգային վիճակագրության վերլուծություն

25 մարտի, 2020  09:47

Ցանկացած տարիքի մարդ կարող է վարակվել նոր կորոնավիրուսով, որը բերում է COVID-19 հիվանդության զարգացման: Սակայն կարծիք կա, որ վարակվելու հետեւանքով բարդություններն ավելի հաճախ զարգանում են տարեցների մոտ:

Չինաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հետազոտության տվյալներով՝ հաստատված COVID-19-ով պացիենտների 87 տոկոսը 30-ից մինչեւ 79 տարեկան է: ԱՄՆ-ում հիվանդության դեպքերի 67 տոկոսն ախտորոշվել է 45-ն անց մարդկանց մոտ: Ավելին՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահվան դեպքերը գրանցվել են 65-ն անց մարդկանց շրջանում: Իսկ կորոնավիրուսի զոհերի միջին տարիքը Իտալիայում 81-ն է:

ԱՀԿ տվյալներով՝ ռիսկի գլխավոր խմբում 60-ն անց մարդիկ են, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններով մարդիկ (հիպերտոնիա, սրտի եւ թոքերի հիվանդություններ, շաքարային դիաբետ եւ ուռուցքային հիվանդություններ):

Սա, իհարկե, չի նշանակում, որ երիտասարդները բարդություններին չեն բախվում. Մասնագետները նախազգուշացնում են, որ երիտասարդները նույնպես կարող են ծանր տանել կորոնավիրուսային ինֆեկցիան:

Ուստի բոլոր մարդկանց՝ անկախ տարիքից եւ առողջական վիճակից, խորհուրդ է տրվում չանտեսել վարակվելուց պաշտպանվելու մեթոդները:

Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից

Առաջին եւ ամենակարեւոր բանը, որի մասին բոլորը պետք է հիշեն, կարանտինին հետեւելն է: Սա կարեւոր է ինչպես նշված ռիսկի խմբի մարդկանց համար, այնպես էլ երիտասարդների եւ առողջների: Նույնիսկ եթե դուք ձեր մասին չեք մտահոգվում, մտածեք շրջապատողների մասին: Օրինակ՝ չարժի տատիկին հյուր գնալ երեխաների հետ. չնայած երեխաները սովորաբար հեշտ են տանում կորոնավիրուսը, նրանք կարող են վարակել ուրիշ մարդկանց, որոնք վիրուսի հանդեպ ավելի խոցելի են:

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում նաեւ ձեռքերը հաճախ լվանալ կամ մշակել սպիրտ պարունակող հակասեպտիկներով (սպիրտը պետք է 60 տոկոսից ցածր չլինի), օդափոխել սենյակը, այլ մարդկանց շատ չմոտենալ եւ աշխատել կարանտինի շրջանում առանց լուրջ անհրաժեշտության տանից դուրս չգալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել