• Latest news

5-ամյա աղջկա ստամոքսից մեկ մետրանոց մազափունջ  են հանել (ֆոտո)

24 մարտի, 2020  22:02

Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում վիրաբույժները 5 տարեկան աղջկա ստամոքսից եւ աղիքներից մեկ մետրանոց մազափունջ  են հանել ։ Այդ մասին հաղորդում է Kazanfirst պարբերականը։

Աղջկան հոսպիտալացրել են որովայնի ցավերի եւ սրտխառնոցի պատճառով։ Հետազոտությունն աղջկա ստամոքսում եւ տասներկումատնյա աղիքում հայտնաբերել է մազերի հսկայական փունջ։

Պացիենտին ուղարկել են շտապ վիրահատության, որի ընթացքում վիրաբույժներին հաջողվել է հանել մազերի հսկայական փունջ, որը կշռել է 300 գրամ եւ ունեցել է մոտ մեկ մետր երկարություն։

Ներկայումս աղջիկն իրեն լավ է զգում եւ պատրաստվում է դուրս գրվել։

Վիրաբուժական №1 բաժանմունքի վարիչ Ալեքսեյ Սպիրիդոնովը նշել է, որ նման պաթոլոգիա հազվադեպ է հանդիպում  եւ ավելի հաճախ՝ աղջիկների մոտ, որոնք ծամում եւ կուլ են տալիս մազեր, բրդյա թելեր եւ այլն։  Արդյունքում մարսողության օրգաններում ձեւավորվում է «մազե ուռուցք»՝ բաղկացած մազերից, ստամոքսահյութից եւ կերակրի մնացորդներից։

Նման խնդիր կարող է ի հայտ գալ նաեւ այն երեխաների մոտ, որոնք ծամոն կամ պլաստիլինի կտոր են կուլ տալիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել