• Latest news

Աշխարհում կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները. վարակման՝ 422 878, մահվան՝ 18 903 դեպք, 109 142 առողջացած. worldometers.info/coronavirus

25 մարտի, 2020  12:02

Աշխարհում գրանցվել է COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման 422 878 դեպք: 18 903 պացիենտ մահացել է, 109 142-ը՝ առողջացել:

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ նոր կորոնավիրուսն արդեն թափանցել է աշխարհի 194 երկիր: Մեկ միլիոն բնակչությանն ընկնող ամենաշատ դեպքերը գրանցվել են Իտալիայում (69 176 դեպք, 1144 դեպք մեկ միլիոն բնակչությանը), երկրորդ տեղում Շվեյցարիան է (համապատասխանաբար՝ 9877 եւ 1141 դեպք), երրորդ տեղում Իսպանիան է (համապատասխանաբար՝ 42 058 եւ 900 դեպք):

Չինաստանը, որը բռնկման էպիկենտրոնն էր, հիմա չի մտնում անգամ երկրների տասնյակի մեջ, որտեղ ամենամեծ թվով վարակվածներ կան. այնտեղ մեկ միլիոն բնակչության հաշվով գրանցում էին հիվանդության միայն 56 դեպք՝ 100 անգամ ավելի քիչ, քան Եվրոպայի երկրներում:

Ինչն վերաբերում է Իտալիային, վերջին տեղեկություններով՝ գրանցվել է կորոնավիրուսի հետ կապված մահվան 6820 դեպք: Չինաստանում՝ 3281, Իսպանիայում՝ 2991, Իրանում՝ 1934, Ֆրանսիայում՝ 1100:

Հայաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վերջին տեղեկություններով՝ երկրում կա կորոնավիրուսի հաստատված 265 դեպք, 16 առողջացած:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։