• Latest news

Ի՞նչ երկարաժամկետ հետեւանքներ կարող են լինել կորոնավիրուսով վարակումից հետո

25 մարտի, 2020  21:00

Որոշ պացիենտների մոտ ապաքինումից հետո կարող է 20-30 տոկոսով թոքերի ֆունկցիա նվազում տեղի ունենալ: Այս մասին հայտարարել է հոնկոնգցի բժիշկ Օոուեն Ցանգ Տակ-ինը:

Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ չինացի բժիշկները պնդում են, որ թոքերի ֆիբրոզը  կորոնավիրուսով վարակման եւս մեկ վտանգավոր հետեւանք է: Սակայն լավ նորությունն այն է, որ թոքերի ֆիբրոզը կարող է կանխվել ժամանակին բժշկական միջամտության դեպքում:

Բժիշկների խոսքով՝ քանի որ կորոնավիրուսը սովորաբար խոցում է ստորին շնչուղիները, վարակվածների մեծ մասի մոտ նկատվում է չոր հազ, հեւոց եւ թոքաբորբ: Որոշ մարդկանց մոտ վարակից հետո երկարաժամկետ հետեւանքներ կարող են մնալ:

Ինչ վերաբերում է իմունիտետ ձեռք բերելուն, ապա, մասնագետների կարծիքով, կրկնակի վարակման դեպքերը քիչ հավանական են:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել