• Latest news

Օրական որքա՞ն սուրճ կարելի է խմել, եւ ինչպե՞ս է այն ազդում առողջության վրա

25 մարտի, 2020  19:42

Օրական որքա՞ն սուրճ կարելի է խմել, եւ ինչպե՞ս է այն ազդում առողջության վրա՝ պարզաբանել է դիետոլոգ եւ էնդրոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ խորհուրդ է տրվում խմել օրական 4-5 բաժակ սուրճ: Չնայած տարածված կարծիքին՝ սուրճը չի բարձրացնում զարկերակային ճնշումը, այլ հակառակը. քանի որ սուրճը ուժեղ միզամուղ միջոց է, այն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը եւ նպաստում է ճնշման իջեցմանը: Այդ պատճառով հիպերտոնիայով մարդկանց այն հակացուցված չէ:

Այլ հարց է, որ դուրս բերելով հեղուկը՝ այն կարող է ջրազրկման հանգեցնել: Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում սուրճի հետ 1-2 բաժակ մաքուր ջուր խմել:

Մասնագետը նշել է, որ սուրճն օգտակար է նաեւ լյարդի համար: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այն կանխում է լյարդի ցիռոզի զարգացումը, ինչպես նաեւ ցիռոզով պացիենտների մոտ լյարդի քաղցկեղի զարգացումը:

«Սուրճն իսկապես ունի լյարդի համար պաշտպանիչ ֆունկցիաներ»,- ասել է մասնագետը:

Բացի այդ, մասնագետի խոսքով, սուրճն օգտակար է ուղեղի համար. համարվում է, որ դրա մշտական օգտագործումը նվազեցնում է ծերունական թուլամտության, Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների զարգացման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է