• Latest news

Օրական որքա՞ն սուրճ կարելի է խմել, եւ ինչպե՞ս է այն ազդում առողջության վրա

25 մարտի, 2020  19:42

Օրական որքա՞ն սուրճ կարելի է խմել, եւ ինչպե՞ս է այն ազդում առողջության վրա՝ պարզաբանել է դիետոլոգ եւ էնդրոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ խորհուրդ է տրվում խմել օրական 4-5 բաժակ սուրճ: Չնայած տարածված կարծիքին՝ սուրճը չի բարձրացնում զարկերակային ճնշումը, այլ հակառակը. քանի որ սուրճը ուժեղ միզամուղ միջոց է, այն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը եւ նպաստում է ճնշման իջեցմանը: Այդ պատճառով հիպերտոնիայով մարդկանց այն հակացուցված չէ:

Այլ հարց է, որ դուրս բերելով հեղուկը՝ այն կարող է ջրազրկման հանգեցնել: Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում սուրճի հետ 1-2 բաժակ մաքուր ջուր խմել:

Մասնագետը նշել է, որ սուրճն օգտակար է նաեւ լյարդի համար: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այն կանխում է լյարդի ցիռոզի զարգացումը, ինչպես նաեւ ցիռոզով պացիենտների մոտ լյարդի քաղցկեղի զարգացումը:

«Սուրճն իսկապես ունի լյարդի համար պաշտպանիչ ֆունկցիաներ»,- ասել է մասնագետը:

Բացի այդ, մասնագետի խոսքով, սուրճն օգտակար է ուղեղի համար. համարվում է, որ դրա մշտական օգտագործումը նվազեցնում է ծերունական թուլամտության, Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների զարգացման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
  • Ինչ դիրքերով է վտանգավոր քնել Լյու Չունը նաեւ խորհուրդ չի տալիս քնել փորի վրա, քանի որ այս դիրքում տեղի է ունենում պարանոցի ողերի տեղաշարժ, եւ մկանները մնում են լարված: Սա ժամանակի հետ կարող է հանգեցնել պարանոցի սպոնդիլեզի զարգացման եւ գոտկատեղի ցավերի․․․
  • Ո՞ր նախաճաշը կօգնի նիհարել Բջջանյութով հարուստ մթերքն ապահովում է հագեցվածության երկարատեւ զգացում, ինչը թույլ է տալիս կրկին չմտածել ուտելիքի մասին նախաճաշից երկար ժամանակ անց, չօգտագործել լրացուցիչ սնունդ ընդհուպ մինչեւ ճաշը․․․
  • Երբ, ինչպես և ինչ դիմակ կրել կորոնավիրուսից պաշտպանվելու համար Բժշկական դիմակը (նաև՝ վիրաբուժական դիմակ) բաղկացած է երեք շերտից, միջինը՝ ֆիլտրող, ունի նաև ալյումինե ճկուն լար՝ քթի ձևին համապատասխան դեմքին հարմարեցնելու համար: Ֆիլտրող շերտը պաշտպանում է վիրուսներով և մանրէներով կաթիլներ շնչելուց․․․
  • Ինչպես ճիշտ կազմակերպել կորոնավիրուսի բուժումը տնային պայմաններում Նախեւառաջ, նրա խոսքերով, անհրաժեշտ է հիշել հեռավորության պահպանման կարեւորության մասին՝ չի կարելի շատ մոտենալ հիվանդին, փորձեք պահպանել 1,5-2 մետր հեռավորություն: Հիվանդին խնամող անձին խորհուրդ է տրվում դիմակ կրել եւ ձեռքերը հաճախ լվանալ օճառով ու ջրով․․․
  • Ո՞ր մթերքները կօգնեն թոքաբորբից հետո առողջության վերականգնմանը Մասնագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին սննդակարգի մեջ ներառել խոլեստերինի ցածր պարունակությամբ անյուղ միս՝ տավարի, ոչխարի անյուղ, ճագարի միսը եւ թռչնամիսը...
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։