• Latest news

Կորոնավիրուսի ժամանակ ինքնաբուժումը կարող է վտանգավոր լինել․ Banner Health

25 մարտի, 2020  23:23

Կորոնավիրուսի կանխման կամ բուժման համար ինքնաբուժումը կարող է վտանգավոր լինել։ Օրինակ, քլորոխին դեղամիջոցը, որն օգտագործվում է մալարիայի պրոֆիլակտիկայի եւ բուժման համար, կարող է վտանգավոր լինել կորոնավիրուսիային վարակի ժամանակ։ Այդ պատճառով պետք չէ ինքնուրույն որեւէ դեղամիջոց ընդունել՝ հույս ունենալով կորոնավիրուսի պրոֆիլակտիկա կամ բուժում իրականացնել։ Այս մասին նախազգուշացնում են առողջապահության հարցերով Banner Health հասարակական կազմակերպության փորձագետները։

«Մենք հասկանում ենք, որ մարդիկ փորձում են նոր ուղիներ գտնել, որպեսզի կանխեն կամ բուժեն վարակը, սակայն ինքնաբուժումը չի լուծի խնդիրը»,- նշել է ամերիկյան Ֆինիքս քաղաքի բուժկետի տնօրեն Դենիել Բրուքսը։

Այս նախազգուշացումը հրապարակվել էր այն բանից հետո, երբ 60 տարեկան ամուսինները քլորոխին պարունակող դեղամիջոց էին ընդունել։ Ընդունումից կես ժամ հետո զույգին հոսպիտալացրել էին մոտակա հիվանդանոց։ Տղամարդուն փրկել չէր հաջողվել, իսկ նրա կինը այժմ ծայրահեղ ծանր վիճակում է՝ բժիշկների հսկողության տակ։ Նրա խոսքերով՝ ինքը քլորոխինի օգտակարության մասին լսել է, երբ հեռուստացույցով դիտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսը։

Նա հիշել է, որ միջոցը, որով ինքը ակվարիումն է մաքրում, քլորոխին է պարունակում, եւ այդ ժամանակ ամուսինները մի քիչ դրանից են խմել՝ մտածելով, որ այն կպաշտպանի կորոնավիրուսով վարակվելուց։

«Մենք շատ էինք վախենում, որ կվարակվենք կորոնավիրուսով»,- NBC News-ի լրագրողի հետ զրույցում խոստովանել է կինը։ Արդեն 20 րոպե անց ամուսիններն իրենց վատ են զգացել։

«Ինձ մոտ սրտխառնոց սկսվեց, իսկ ամուսնուս մոտ՝ շնչառական խնդիրներ»,- հիշել է նա։

Մասնագետները եւս մեկ անգամ հիշեցնում են, որ ինքնաբուժմամբ զբաղվելը վտանգավոր է, իսկ կորոնավիրուսի ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ մասնագետների դիմել։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ