• Latest news

Զգուշություն պետք է պահպանեն բոլորը անխտիր՝ անկախ տարիքից եւ առողջական վիճակից. նախարար

26 մարտի, 2020  17:24

Երեխաների համար կորոնավիրուսը լուրջ վտանգ չի ներկայացնում, սակայն երեխաները կարող են վարակել այլ մարդկանց, որոնք խոցելի են տվյալ վարակի նկատմամբ: Այդ պատճառով զգուշություն պետք է պահպանեն բոլորը անխտիր՝ անկախ տարիքից եւ առողջական վիճակից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ եթե մարդը ռիսկային խմբում չէ, դա չի նշանակում, որ նա պետք է անհոգ ապրի եւ զգուշություն չցուցաբերի:

Խոսելով երեխաների մասին՝ նախարարը նշեց, որ երեխաների մոտ կորոնավիրուսով վարակման ծանր ընթացքի դեպքեր չեն նկարագրվել: Սակայն վարակը կարող է վտանգավոր լինել նաեւ երեխաների համար, որոնք բնածին կամ ձեռքբերովի իմունոդեֆիցիտ ունեն:

Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ դեռ պատվաստանյութ կամ արդյունավետ դեղամիջոց չկա:

«Ե՛վ երեխաները, եւ՛ մեծահասակները, եւ՛ առողջ մարդիկ, եւ՛ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ. բոլորը պետք է հետեւեն կանոններին, հոգ տանեն ռիսկային խմբի մարդկանց անվտանգության մասին»,- ասաց նախարարը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։