• Latest news

Տղամարդը մահացել է կորոնավիրուսից այն բանից հետո, երբ բժիշկները 3 անգամ նրան տուն են ուղարկել. Daily Mail

27 մարտի, 2020  17:04

ԱՄՆ Կանզաս նահանգի Լենեքս քաղաքից 74-ամյա Դեննիս Ուիլսոնը մահացել է կորոնավիրուսից այն բանից հետո, երբ բժիշկները 3 անգամ նրան տուն են ուղարկել, հաղորդում է Daily Mail-ը:

Մարտի 12-ին Ուիլսոնը դիմել է կլինիկա մրսածության ախտանիշներով: Բժիշկը նրան տուն է ուղարկել եւ խորհուրդ տվել շատ հեղուկներ խմել եւ հանգստանալ:

Հաջորդ օրը տղամարդը մեկ այլ կլինիկա է գնացել, որտեղ A եւ B գրիպի թեստեր են արել, որոնց արդյունքները բացասական են եղել, եւ Ուիլսոնին կրկին տուն են ուղարկել:

Մարտի 15-ի երեկոյան նա բողոքել է հեւոցից: Կեսգիշերին նրա կինը՝ Ջոաննան, նրան երրորդ կլինիկան է տարել: Ֆլյուրոգրաֆիան ցույց է տվել երկկողմանի թոքաբորբ: Սակայն չնայած դրան բժիշկը Դեննիսի մոտ կորոնավիրուս է կասկածել:

Հաջորդ օրը Ուիլսոնի վիճակը վատացել է, եւ նրան հոսպիտալացրել են եւ վերջապես կորոնավիրուսի թեստ անցկացրել, որը դրական արդյունք է տվել: Միայն մարտի 17-ից նա կարանտինի մեջ է գտնվել, մարտի 21-ին նա մահացել է:

Նրա մահից հետո Ջոաննան Ֆեյսբուքում հուզիչ գրառում է կատարել, որում ասվում է.    

«Պայքարն ավարտվեց: Ես մտա տուն, եւ այժմ հստակ գիտեմ, որն նրան այլեւս չեմ տեսնի: Եվ ես նոր կարանտին եմ սկսել եւ մտածում եմ՝ ինչպես պետք է ծրագրեմ հուղարկավորությունը: Ես պետք է ամեն ինչ ախտահանեմ, սակայն չգիտեմ՝ ինչպես դա անել, քանի որ ուժ չունեմ: Ես չեմ կարող ինչ-որ տեղ գնալ, եւ ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ: Ես հուսահատված եմ: Ինչի՞ց սկսեմ»:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել