• Latest news

Եթե աշխարհը չարձագանքեր, կորոնավիրուսի հետեւանքով կմահանար 40 միլիոն մարդ. Imperial College London

27 մարտի, 2020  19:56

Եթե երկրները չարձագանքեին եւ չսահմանեին կարանտին, COVID-19 համաճարակը կխլեր ավելի քան 40 մլն մարդու կյանք: Իսկ այդ վիրուսով կվարակվեին միլիարդավոր մարդիկ՝ համաձայն Imperial College London-ի մասնագետների հաշվարկների:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ մասնագետները եզրակացություններ են արել վերլուծության հիման վրա, որը գնահատել է աշխարհում պանդեմիայի պոտենցիալ ծավալները: Սակայն մարդկությունը ձեռնարկել է աննախադեպ ջանքեր, որպեսզի դադարեցնեն համավարակի տարածումն ու պաշտպանեն տարեց մարդկանց: Այդ գործողությունների արդյունքում, ըստ մասնագետների, կարող է կանխարգելել 50-90 տոկոս մահեր, ինչը կփրկի 38 միլիոն կյանք:

Այդ մոդելը նաեւ ցույց է տալիս, որ վաղ թե ուշ կորոնավիրուսով կվարակվի 7 մլրդ մարդ, այսինքն՝ մոլորակի բնակչության 90 տոկոսը: Գրիպն ու մյուս վարակիչ հիվանդությունները այդչափ չեն տարածվի:

Բացի այդ, դեռեւս ստույգ չի հաշվարկվել կորոնավիրուսային վարակի մահացության աստիճանը: Վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կրճատել է այն՝ հասցնելով մինչեւ 1,4 տոկոսի, սակայն այդ ցուցանիշը հաշվարկվում է վարակվածների եւ մահացածների թվի հարաբերակցության արդյուքնում: Սակայն հարկ է հաշվի առնել, որ COVID-19-ի թեստ է արվում միայն արտահայտված ախտանշաններ ունեցող պացիենտների համար, իսկ կորոնավիրուսով հիվանդների 90 տոկոսը որեւէ ախտանշան չունի: Այդ իսկ պատճառով տրամաբանական է ենթադրել, որ արդեն այսօր տասնյակ եւ հարյուր միլիոնավոր մարդիկ վարակվել կամ արդեն բուժվել են վիրուսից, սակայն վիճակագրության մեջ նրանք չեն երեւում:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ իրենց մոդելը համավարակի զարգացումը կանխատեսելու գործիք չէ. նրանք միայն գնահատել են խնդրի մասշտաբը եւ տարբեր երկրներում կիրառվող կոշտ ու վճռական կարանտինային միջոցառումների առավելությունները:

Նշենք, որ ներկայում կորոնավիրուսային վարակով պաշտոնապես գրանցված հիվանդների թիվը հատել է կես միլիոնի սահմանագիծը, իսկ մահացների թիվը գերազանցել է 24 000-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել