• Latest news

Աշխարհում ավելի քան 100 000 մարդ է բուժվել կորոնավիրուսային վարակից. ԱՀԿ

27 մարտի, 2020  20:46

Աշխարհում ավելի քան 100 000 մարդ է բուժվել COVID-19 կորոնավիրուսային վարակից: Այդ մասին Ժնեւում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

«Այժմ հաստատված է COVID-19-ով վարակման ավելի քան կես միլիոն դեպք, եւ ավելի քան 20 000 մարդ է մահացել: Դրանք ողբերգական թվեր են, սակայն եկեք նաեւ հիշենք, որ աշխարհում ավելի քան 100 000 մարդ բուժվել է»,-ասել է նա:

Նշենք, որ worldometers.info/coronavirus/-ի ներկայացրած մարտի 27-ի, ժամը 20:45-ի տվյալներով՝ կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 124 395-ի, մահերի թիվը՝ 24 114-ի, իսկ վարակվածներինը՝ 536 477-ի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։