• Latest news

665 օր տիեզերքում անցկացրած տիեզերագնացը պատմել է, թե ինչպես հեշտ տանել ինքնամեկուսացումը

28 մարտի, 2020  13:17

ԱՄՆ-ից տիեզերագնաց Փեգի Ուիթսոնը 665 օր անցկացրել է միջազգային տիեզերակայանում: CBS News լրատվական պորտալը հրապարակել է նրա խորհուրդները, թե ինչպես ավելի հեշտ տանել ինքնամեկուսացումը:

Ուիթսոնի խոսքով` NASA-ի տիեզերագնացները սովորում են երկար ժամանակ գտնվել միեւնույն մարդկանց հետ:
«Պարապմունքների ծրագիրը ներառում է նաեւ թիմային աշխատանք համակեցության պայմաններում: Կարեւոր է հասկանալ, որ թիմի նպատակն ամենակարեւորն է: COVID-19 հիվանդությունը եւ կարեւոր նպատակ է դրել մեր առջեւ` փրկել կյանքեր գտնվելով կարանտինում»,- ասել է տիեզերագնացը` հավելելով, որ ինքնամեկուսացումն ավելի հեշտ կլինի տանել, եթե չմոռանանք այս նպատակի մասին:

Կարանտինն ավելի հեշտ տանելու համար Ուիթսոնը խորհուրդ է տվել կարգավորել շփումն այն մարդկանց հետ, որոնց հետ կարանտինում եք հայտնվել: Ըստ Ուիթսոնի` տիեզերքում նա երբեք չի ձանձրացել, սակայն անհրաժեշտության դեպքում լրացուցիչ խնդիրներ էր դնում իր առջեւ կամ պարզապես հիանում էր տիեզերանավի պատուհանից դուրս բացվող տեսարանով:

Տիեզերագնացը կոչ է արել մարդկանց հիշել, թե ինչով նրանք կցանկանային զբաղվել, եթե ավելի շատ ազատ ժամանակ ունենային. կարանտինը շատերին տրամադրում է այդ ժամանակը:

«Միգուցե գիրք կարդալ, բանաստեղծություն գրել կա՞մ նկարել»,- առաջարկել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։