• Latest news

Գիտնականները կորոնավիրուսային վարակի ու սրտամկանի հետ խնդիրների միջեւ կապ են հայտնաբերել․ JAMA Cardiology

28 մարտի, 2020  22:04

COVID-19 ախտորոշմամբ հոսպիտալացված պացիենտների մոտ 20%-ի մոտ գիտնականները հայտնաբերել են սրտամկանի վնասվասքի նշաններ՝ պաթոլոգիա, որը կարող է մահվան ռիսկի լրացուցիչ գործոն լինել։ Գիտնականները ենթադրում են, որ վիրուսը կարող է սրտի վրա ուղղակի վնասող ազդեցություն ունենալ։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Cardiology ամսագրում։

Միոկարդի (սրտամկանի) վնասումը կարող է տեղի ունենալ, օրինակ, դրա բորբոքման (միոկարդիտի) կամ ինֆարկտի (արյան շրջանառության խախտման հետեւանքով նրա մի մասի մահանալու) դեպքում։ Որոշ ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում նույնպես սիրտը կարող է տուժել։

Նոր հետազոտության հեղինակները 2020թ․ փետրվարին Ուհանի համալսարանի «Ռենմին» հիվանդանոցում ուսումնասիրել են նոր կորոնավիրուսով 416 պացիենտների։ Նրանցից 82-ի (19,7%) մոտ հայտնաբերվել են միոկարդի վնասվածքներ։ Գիտնականները դրանք հայտնաբերել են հատուկ թեսթերի միջոցով, որոնք որոշում են արյան մեջ տրոպոնինի սպիտակուցի մակարդակը։

Ուսումնասիրությունների ընթացքում մահացել է սրտի վնասվածքով 42 (51,2%) եւ առանց նման վնասվածքների 15 (4,5%) պացիենտ։ Այսպիսով, միոկարդի վնասվածքը կարելի է համարել COVID-19-ի դեպքում մահվան բարձր ռիսկի ցուցանիշ։ Միոկարդի վնասվածքով պացիենտների մոտ մահվան ռիսկը 4 անգամ ավելի բարձր է եղել, նույնիսկ տարիքի գործոնը հաշվի չառնելով։

Գիտնականները ենթադրում են, որ նոր կորոնավիրուսը կարող է ուղղակի վնասող ազդեցություն ունենալ միոկարդի վրա։ Այս վիրուսը ներթափանցում է օրգանիզմ՝ կապվելով շնչառական համակարգի բջիջներում որոշակի ռեցեպտորների հետ։ Սակայն սրտամկանում նույնպես կան այդպիսի ռեցեպտորներ․ հնարավոր է, դա կարող է բացատրել, թե ինչպես է վիրուսը վնասում սիրտը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել