• Latest news

ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների համար 700 հիվանդանոցային մահճակալ եւ վերակենդանացման բաժանմունքի 70-80 մահճակալ է մոբիլիզացվել. նախարար

28 մարտի, 2020  15:56

Հայաստանում մի քանի չծանրաբեռնված հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդների համար 700 հիվանդանոցային մահճակալ եւ վերակենդանացման բաժանմունքի 70-80 մահճակալ է: Այս մասին «COVID-19. Համընդհանուր վախին հակառակ» առցանց քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով` հարվում է հնարավոր ամեն բան նաեւ երկրի բուժաշխատողներին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու ուղղությամբ. եթե վիրուսը շարունակի տարածվել, այդ թվում նաեւ` բուժաշխատողների միջոցով, ոչ մի առողջապահական համակարգ չի կարող դիմակայել հարյուր եւ հազարավոր հիվանդների հոսքին:

«Անհատական պաշտպանությունն ինչ-որ իմաստով նույնիսկ ավելի կարեւոր է, քան թոքերի արհեստական շնչառության սարքերի քանակը վերակենդանացման բաժանմունքներում: Եթե հարյուրավոր, հազարավոր հիվանդներ լինեն, ոչ մի առողջապահական համակարգ չի կարող դիմանալ դրան»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` երկիրն այժմ գնում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է հիվանդանոցների եւ բժիշկների համար, սակայն կան լոգիստիկ խնդիրներ, քանի որ բոլոր սահմաններն այժմ փակ են:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում մարտի 28-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք, առողջացել է 28 մարդ, մեկը մահացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել