• Latest news

Առաջին անգամ կատուն վարակվել է կորոնավիրուսով. ինչպե՞ս չվարակվել տնային կենդանիներից

30 մարտի, 2020  18:31

Բելգիայում առաջին անգամ կատուն վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է The Brusseles Times-ը:

Ամենայն հավանականությամբ, կատուն վարակվել է իր տիրոջից:

Կատվի մոտ նկատվել են շնչառական խնդիրեր, փորլուծություն, փսխում: Անասնաբույժները թեստ են անցկացրել, եւ դրա արդյունքները դրական են եղել:

Դա կատվի վարակման առաջին հաստատված դեպքն է: Ավելի վաղ հաղորդվել է Հոնկոնգում շների վարակման 2 դեպքի մասին:

Մեկնաբանելով կատարվածը՝ Բելգիայի՝ կենդանիների պաշտպանության հարցերով ազգային խորհրդի փորձագետները նշել են, որ այժմ կենդանիները կորոնավիրուսի տարածման ակտիվ մասնակիցներ չեն համարվում:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները հրապարակել են խորհուրդներ, թե ինչպես չվարակվել կենդանիներից:

  • Լվացեք ձեռքերը կենդանիների հետ շփվելուց հետո
  • Հետեւեք ձեր կենդանիների հիգիենային
  • Եթե ձեր կենդանին առողջության հետ կապված խնդիրներ ունի, ապա մի հետաձգեք անասնաբույժի մետ այցելությունը:

Եթե դուք վարակվել եք, մի շփվեք ձեր կենդանիների հետ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել