• Latest news

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 37 826-ի. մեկ օրում գրանցվել է մահվան 3840 դեպք. worldometers.info

31 մարտի, 2020  10:48

Վերջին մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի պատճառով մահվան 3840 դեպք, իսկ COVID-19-ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 37 826-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ աշխարհում գրանցվել է վարակման 785 897 դեպք (մեկ օրում 62 773 նոր դեպք), իսկ 165 659 պացիենտ արդեն առողջացել է:

Կորանվիրուս է հայտնաբերվել արդեն աշխարհի 200 երկրում: Այսօրվա դրությամբ ամենամեծ թվով դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում՝ վարակման 164,266 եւ մահվան 3,170 դեպք: Վարակման դեպքերի բացարձակ թվով երկրորդ եւ մահացությամբ առաջին տեղում է Իտալիան. 101,739 վարակված եւ 11,591 մահ: Իսպանիայում կա 87,956 վարկված եւ 7,716 մահ, իսկ Չինաստանում համապատասխանաբար՝ 81,518 եւ 3,305: Հատկանշական է, որ Չինաստանը թե՛ միլիոն բնակչության հաշվարկով ինֆեկցիայի տարածմամբ, թե՛ մահացությամբ այսօրվա դրությամբ զիջում է Եվրոպայի երկրների մեծամասնությանը:

Գերմանիայում գրանցված է վարակման 66,885 եւ մահվան 645 դեպք, Ֆրանսիայում համապատասխանաբար՝ 44,550 եւ 3,024: Ինչ վերաբերում է Իրանին, այնտեղ, վերջին տեղեկություններով, արդեն գրանցվել է վարակման 41,495 եւ մահվան ելքով 2,757 դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել