• Latest news

Աշխարհի մարդկանց մեջ շրջանառվում է կորոնավիրուսի մոտ 40 շտամ․ RT

31 մարտի, 2020  22:20

Վայրի կենդանիների մեջ շրջանառվում է կորոնավիրուսի մի քանի հարյուր շտամ, իսկ մարդկանց մեջ՝ մոտ 40։ Այսպիսի կարծիք է հայտնել բժիշկ-թերապեւտ, «ՆովաՄեդիկա» դեղագործական ընկերության տնօրեն Զախար Լեյկինը, ով RT-ին տված հարցազրույցում բացահայտել է կորոնավիրուսային վարակի հազվագյուտ հատկանիշը։

Նրա խոսքերով կորոնավիրուսները, որոնց թվում է նաեւ նոր կորոնավիրուսը՝ COVID-19 հարուցիչով, մուտացվում են բարձր արագությամբ, ընդ որում՝ վիրուսային մասնիկները չեն կրկնվում բջջի մեջ գեներացվելիս։ Մասնագետի խոսքերով՝ այն ժամանակ, երբ Չինաստանի գիտնականները փոխանցեցին վիրուսի մի քանի տասնյակ շտամերը, դրանց մեջ արդեն 149 մուտացիա էր եղել։

Զախար Լեյկինը նաեւ նշել է, որ վայրի կենդանիների մեջ շրջանառվում է կորոնավիրուսի մի քանի հարյուր շտամ, իսկ մարդկանց մեջ՝ 40-ից ոչ ավելի։ Ավելին, սեզոնային վարակների հարուցիչների 15 %-ը հենց կորոնավիրուսներն են։

«Կորոնավիրուսն ունի իր գենետիկ նյութի մասնիկների հետ փոխանակվելու հնարավորություն։ Դա, այսպես կոչված, վերակոմբինացիա է։ Եվ նա կարող է փոխանակվել ոչ միայն մարդու մոտ շտամերի հետ, այլեւ վայրի կենդանիների, ինչն էլ տեղի է ունեցել Չինաստանում»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է