• Latest news

Չինացի մասնագետները հայտնել են կորոնավիրուսի բուժման եւս մեկ մեթոդի մասին. SCMP

2 ապրիլի, 2020  09:30

Հոնկոնգի համալսարանի գիտնականները հայտնել են կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման եւս մեկ մեթոդի մասին: Նրանց խոսքով՝ ինֆեկցիայի դեմ պայքարին կարող է օգնել արյան շիճուկի փոխներարկումը, որը պարունակում է այս հիվանդությունից արդեն առողջացած մարդկանցից վերցված արյան հակամարմինները: Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը:

Չինացի մասնագետները փորձեր են կատարել սիրիական ոսկեգույն համստերների վրա՝ հաշվի առնելով նրանց օրգանիզմում ACE2 (անգիոտենիզինափոխարկերպող ֆերմենտ 2) սպիտակուցի կառուցվածքի նմանությունը մարդկայինին: Այս սպիտակուցը համարում են օրգանիզմի բջջի մեջ վիրուսի թափանցման ռեցեպտորը:

Վարակման առաջին շաբաթում կենդանիների մոտ կային ծանր ախտանիշներ, այդ թվում՝ թոքերի, շնչափողի, իմունային համակարգի եւ աղիների ախտահարում: Ժամանակի ընթացքում որոշ կրծողներ սկսել են առողջանալ. վերականգնվել է նրանց քաշը, իսկ արյան մեջ հակամարմիններ են հայտնվել:

Հետազոտողները առողջացած կրծողների արյան շիճուկներն օգտագործել են առողջ համստերին փոխներարկելու համար, այնուհետեւ նրան կորոնավիրուսով են վարակել: Պարզվել է, որ այս դեպքում օրգանիզմի վրա վիրուսային բեռը 10 անգամ ցածր է:

Փորձի ընթացքում նաեւ պարզվել է, որ վարակված կենդանիները կարող են առողջներին վարակել նրանց հետ նույն վանդակում գտնվելիս:

Հիմա գիտնականների խումբը սպասում է էթիկայի հարցերով կոմիտեի հավանությանը, որ նաեւ մարդկանց վրա հետազոտություններ կատարելու հնարավորություն ստանա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել