• Latest news

Կորոնավիրուսի հետեւանքով մահացության մակարդակը կարող է ավելի ցածր լինել, քան համարվում է. The Lancet Infectious Diseases

2 ապրիլի, 2020  19:50

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահացության մակարդակը կարող է ավելի ցածր լինել, քան համարվում է: The Lancet Infectious Diseases-ում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ այս հիվանդության հետեւանքով մահացությունը կարող է լինել 1 տոկոսից քիչ:

Հետազոտողների տվյալներով՝ առաջնային հաշվարկի ժամանակ Չինաստանում COVID-19-ի հետեւանքով մահացության մակարդակը կազմել է 1,38 տոկոս: Բայց երբ գիտնականները հաշվարկել են, թե նույն Չինաստանում մոտ քանի մարդ է COVID-19-ը տարել առանց ախտանիշների, որը չի հաշվարկվել հիվանդացության վիճակագրության մեջ, հիվանդության հետեւանքով մահացության մակարդակը եղել է 0,66 տոկոս:

Կորոնավիրուսով բոլոր վարակվածների շրջանում, ներառյալ թեթեւ եւ առանց ախտանիշների ձեւերով մարդիկ, մահացության մակարդակն իմանալու համար գիտնականները ստուգել են, թե այս վիրուսը որքան հաճախ է հայտնաբերվել մարդկանց մոտ, որոնք Ուհանից տարհանվել են իրենց երկրներ: Շատ երկրներում չինական այս քաղաքից եկածները կորոնավիրուսի ախտորոշման թեստեր են հանձնել պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով՝ անկախ ախտանիշների առկայությունից: հետազոտության հեղինակները նաեւ հաշվի են առել Diamond Princess զբոսաշրջային նավի ուղեւորների շրջանում հիվանդացության եւ մահացության վերաբերյալ տվյալները:

Ստացված տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացությունն իրականում 1 տոկոսից ցածր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել