• Latest news

Կորոնավիրուսային վարակի դեպքերի առնվազն 25%-ը անախտանիշ է․ New Atlas

2 ապրիլի, 2020  22:27

COVID-19 կորոնավիրուսային վարակն ավելի հաճախ է անախտանիշ ընթանում, քան համարվում էր՝ տարբեր տվյալներով 25-50% դեպքերում հիվանդությունը որեւէ կերպ չի դրսեւորվում։ Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի ամերիկյան կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը, տեղեկացնում է New Atlas-ը։

CDC-ի նոր հաշվետվության համաձայն, COVID-19-ով վարակվածների 25%-ը ԱՄՆ-ում անախտանիշ վիրուսակիրներ են, որոնք վարակիչ են շրջապատի համար։

Դրա մասին են վկայում նաեւ Իսլանդիայի տվյալները՝ անցկացնելով կորոնավիրուսի մոտ 9000 թեսթ, մասնագետները համոզվել են, որ հիվանդության անախտանիշ տեսակը կարող է զարգանալ պացիենտների 50%-ի մոտ, հայտնում է CNN-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել