• Latest news

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 016 002-ի, 53 224 մարդ մահացել է. worldometers.info

3 ապրիլի, 2020  09:28

Աշխարհում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքերի թիվը հասել է 1 016 002-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ մահացել է 53 224 մարդ, առողջացել՝ 212 995-ը:

Նախկինի պես աշխարհում ԱՄՆ-ն առաջին տեղում է COVID-19-ով վարակվածների բացարձակ թվով. այստեղ գրանցել են վարակման 245 193 դեպք եւ 6088 մահվան ելք: Իտալիան նախկինի պես աշխարհում առաջին տեղում է մահվան դեպքերի եւ երկրորդ տեղում վարակվածների թվով. այստեղ կա հաստատված 115 242 դեպք եւ 13 915 մահ: Երրորդ տեղում է դեռեւս Իսպանիան (112 065 վարակված եւ 10 348 մահ):

Վարակման 84 794 դեպք է հաստատվել Գերմանիայում: Այստեղ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1107 մարդ: Համավարակի էպիկենտրոնը համարվող Չինաստանն այսօր աշխարհում 5-րդ տեղում է ե՛ւ վարակվածների թվով (81 620), ե՛ւ մահվան դեպքերի (3322):

Իրավիճակը դեռեւս բավականին լարված է թե՛ Ֆրանսիայում, թե՛ Իրանում: Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում արդեն գրանցվել է վարակման 59 105 եւ մահվան 5387 դեպք, Իրանում համապատասխանաբար՝ 50 468 եւ 3160:

Ինչ վերաբերում է Հայաստանին, վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է եւս 3 մարդ, եւ COVID-19-ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 7-ի: Հիվանդացության մասին նոր տվյալները հասանելի կլինեն ավելի ուշ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել