• Latest news

Լոնդոնի թագավորական քոլեջի գինականները նշել են կորոնավիրուսի գլխավոր ախտանիշները

3 ապրիլի, 2020  13:56

Լոնդոնի թագավորական քոլեջի (Մեծ Բրիտանիա) գիտնականները կորոնավիրուսային ինֆեկցիայի գլխավոր ախտանիշներ են համարում համի եւ հոտառության կորուստը: Նրանք այսպիսի եզրակացության են հանգել COVID-19-ով պացիենտների շրջանում հարցում անցկացնելուց հետո:

Կազմակերպության կայքում հաղորդվում է, որ COVID-19-ով պացիենտների 59 տոկոսը հայտնել է հոտառության եւ համի կորստի մասին, ընդ որում՝ հարցվածներից 18 տոկոսի մոտ, որոնք նույնպիսի ախտանիշների գանգատներ են ունեցել, հիվանդությունը չի հայտնաբերվել: Գիտնականներն այս տվյալները ստացել են COVID Symptom Tracker հավելվածի միջոցով, որի օգնությամբ մարտի 24-29-ը հարցում են կատարել 1702 պացիենտի շրջանում, նրանցից 579-ի կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական արդյունք էր ունեցել:

Գիտնականների կարծիքով՝ հոտառության եւ համի կորուստը կարելի է դասել կորոնավիրուսային ինֆեկցիայի առանցքային ախտանիշների թվին: Դրանց են դասվում նաեւ բարձր ջերմությունը, մշտական հազը, հոգնածությունը, որոշ դեպքերում ախորժակի կորուստը, ստամոքսի խանգարումները եւ դիարեան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել