• Latest news

30 տարեկան բժիշկը կտակ է գրել. նա վախենում է մինչեւ հարսանիքը մահանալ կորոնավիրուսից. The Mirror

3 ապրիլի, 2020  23:34

Մեծ Բրիտանիայից 30 տարեկան գինեկոլոգ Դինա Էլկաֆրաուին եւ նրա ընկեր Ռիչարդ Բեյլին ծրագրում են ամուսնանալ հոկտեմբերին, սակայն հարսանիքը, հավանաբար, կչեղարկվի կորոնավիրուսի տարածման պատճառով: նրանք ստիպված են որոշ ժամանակ առանձին ապրել:

Ինչպես հայտնում է The Mirror-ը, Դինան այժմ պայքարում է կորոնավիրուսի դեմ Նյու Յորքում՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի էպիկենտրոնում, իսկ Ռիչարդը Մեծ Բրիտանիայում է, նա տառապում է ասթմայով եւ ռիսկի խմբում է:

Դինան կտակ է գրել, որում նշել է, որ վախենում է մինչեւ հարսանիքը մահանալ կորոնավիրուսից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն այսօր առաջին տեղում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով: Այնտեղ գրանցվել է վարակման 245 193 եւ մահվան 6088 դեպք:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել