• Latest news

Վրաստանում վերծանել են 6 պացիենտի կորոնավիրուսի գենոմը. newsgeorgia.ge

3 ապրիլի, 2020  12:38

Վրացի գիտնականները սեքվենիրացման մեթոդով վերծանել են 6 պացիենտի կորոնավիրուսի գենոմը: Այս տվյալները բեռնել են այդ վիրուսի գենոմների EpiCoV GISAID համաշխարհային բազա, «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:

Ինչպես հայտնում է newsgeorgia.ge-ն, վիրուսների օպերատիվ գենետիկ անալիզը կարեւոր է հասկանալու համար նոր կորոնավիրուսի էվոլյուցիան եւ դրա տարածման դինամիկան:

«Դրանք անչափ ճշգրիտ են նստում. իրանական ծագման պացիենտի վիրուսը իրանական խմբում է, իտալական ծագմանը՝ իտալական խմբում: Այս վիրուսներն արդեն միմյանցից տարբերվում են՝ կախված երկրից եւ գենոտիպից... Երբ վիրուսը տարածվում է, ամբողջ ժամանակ մուտացիա է կատարվում: Մենք հիմա ակտիվորեն հետեւում ենք ոչ միայն այն բանին, թե մեր հիվանդները որտեղից են եկել, այլեւ երբ վիրուսն առանձնացնում ենք, արդեն գիտենք, թե այդ վիրուսն ում ազգակիցն է, որ երկրից է»,- ասել է Իմնաձեն:

Գիտնականներին գենետիկ անալիզի շնորհիվ հաջողվել է որոշ դեպքերում պարզել պացիենտների վարակման աղբյուրները: Օրինակ՝ պացիենտն ասել է, որ շփում է ունեցել մի քանի օտարերկրացիների հետ: Գենետիկ անալիզը հնարավորություն է տվել պարզելու, թե պացիենտն իրականում կոնկրետ որ օտարերկրացուց է վարակվել, քանի որ նրա մոտ հայտնաբերված վիրուսը նույնական էր նրան, որը տարածված է այդ օտարերկրացու հայրենիքում:

Իմնաձեի խոսքով՝ հիմա սեքվենիրացման մեթոդով հետազոտություններն անցկացվում են բոլոր առաջատար լաբորատորիաներում: Վրաստանում գենոմների սեքվենիրացմամբ զբաղվում են Թբիլիսիի Ռիչարդ Լուգարի անվան Հանրային առողջության հետազոտական կենտրոնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է