• Latest news

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է 10 անգամ ավելի շատ լինել, քան համարվում է. The Daily Mail

3 ապրիլի, 2020  17:43

Հնարավոր է, որ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակված է ընդհուպ մինչեւ 10 մլն մարդ, ամենեւին ոչ մեկ միլիոն: Այսպիսի կարծիք է հայտնել Ավստրալիայի գլխավոր բժիշկ Բրենդան Մերֆին:

Նրա խոսքով՝ որոշ երկրներում անցկացվում են կորոնավիրուսի անբավարար քանակությամբ անալիզներ, այս պատճառով հիվանդացության պաշտոնական վիճակագրությունը ստույգ չի արտացոլում իրական իրավիճակը:

«Աշխարհում վարակվածների թիվն անցել է միլիոնից: Բայց մենք կարծում ենք, որ իրական թիվը 5-10 անգամ մեծ է»,- ասել է նա:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, մասնագետը նշում է, որ նույն Չինաստանում, որը բռնկման էպիկենտրոնն էր, միայն վերջին շրջանում են սկսել վիճակագրության մեջ հաշվարկել նաեւ ախտանիշներ չունեցող պացիենտներին: Այսպես թե այնպես, Բրենդան Մերֆին վստահում է միայն Ավստրալիայի վիճակագրությանը, որտեղ, վերջին տեղեկություններով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5300 դեպք եւ դրա հետեւանքով 28 մահ:

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքերի թիվը հասել է 1 016 002-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ մահացել է 53 224 մարդ, 212 995-ը առողջացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել