• Latest news

Ինչու՞ է ավելի լավ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ հրաժարվել կոնտակտային ոսպնյակներից

4 ապրիլի, 2020  09:40

Կոնտակտային ոսպնյակների օգտագործումը մեծացնում է կորոնավիրուսով վարակման ռիսկը, ուստի համաճարակի ժամանակ ավելի լավ է հրաժարվել ոսպնյակներից` ակնոցի օգտին, կարծում է Պիրոգովի անվան կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ռինատ Ֆայզրախմանովը (Ռուսաստան):

«Եթե ակնոց կրելու հնարավորություն չկա, ապա անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ ձեռքերը նախքան ոսպնյակները դնելը կամ փոխելը, ինչպես նաեւ հետեւել բազմանգամյա օգտագործման ոսպնյակների համար տարայի հիգիենային. հաճախ լվացեք այն սեդայաջրով եւ չորացրեք: Հիվանդանալիս, մրսածության կամ գրիպի առաջին ախտանիշների դեպքում պետք է հրաժարվել ոսպնյակներից»,- նշել է մասնագետը:

Ըստ նրա` բժշկական գրականության մեջ արդեն բավարար ապացույցներ կան, որ նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել աչքերի միջոցով: Ուստի նրանց, ով անմիջական շփման մեջ են հիվանդների հետ, հիմնականում` բժիշկներին, խորհուրդ է տրվում պաշտպանիչ ակնոց կրել:

Հարկ է հաշվի առնել նաեւ, որ վարակումը հնարավոր է ոչ միայն վարակված անձի հետ շփման արդյունքում, այլ նաեւ` այն իրերի հետ կոնտակտից հետո, որոնցից վարակված մարդն օգտվել է:

Հիշեցնենք, որ հաստատված COVID-19-ով եւ կոնյուկտիվիտի ախտանիշներով հիվանդների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել արցունքի հեղուկում, ընդ որում, վիրուսների կոնցենտրացիան բավարար էր դրա տարածման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել