• Latest news

Բանակցություններ են վարվում ՀՀ ռուսական դեղամիջոցի մատակարարման շուրջ, որը կորոնավիրուսի բուժման թեստավորում է անցնում. ՏԱՍՍ

3 ապրիլի, 2020  16:06

Ռուսական «Տրիազավիրին» դեղամիջոցի խմբաքանակը, որը Չինաստանում կորոնավիրուսի բուժման թեստավորում է անցնում, մատակարարվել է Թուրքմենստան: Բանակցություններ են վարվում այս դեղամիջոցը նաեւ Հայաստան մատակարարելու շուրջ: Այս մասին հայտնել է «Մեդսինթեզ» ձեռնարկության, որտեղ դեղն արտադրվում է, տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պետրովը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս դեղամիջոցն ավելի վաղ ուղարկվել էր Չինաստան որպես հումանիտար օգնություն, եւ այնտեղ թեստավորում են դրա արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման մեջ: Արտադրողները պնդում են, որ «Տրիազավիրինը»,- ազոլոազինների ընտանիքի ուղղակի ազդեցության հակավիրուսային դեղամիջոց,- արդյունավետ է գրիպի 15 տեսակների դեմ:

«Մենք [դեղամիջոցը] մատակարարել ենք Թուրմենստան: Սա հումանիտար խմբաքանակ չէ, միջոցներ են հատկացվել, եւ նրանք գնել են իրենց համար: Խմբաքանակը մեծ էր, մոտ 2 հազար փաթեթ: Յուրաքանչյուր փաթեթում 20 պարկուճ»,- ասել է Պետրովը:

Նրա խոսքով՝ հիմա բանակցություններ են վարվում Հայաստան մատակարարումների շուրջ:

«Սպասում ենք Հարավային Կորեա ներկրելու թույլտվությանը, բայց նրանք չգրանցված դեղերի վերաբերյալ մաքսային օրենսդրության հետ բարդություններ ունեն: Հիմա քննարկում ենք Իտալիայի հետ կլինիկական փորձարկումների հարցը: Բայց սա եւս երկարատեւ կլինի, քանի որ նրանք փորձարկումների վերաբերյալ այլ օրենսդրություն ունեն, քան Չինաստանում կամ Ռուսաստանում»,- նշել է Պետրովը:

Նշենք, որ ներկայումս չկան դեղամիջոցներ, որոնք նոր կորոնավիրուսի դեմ ապացուցված արդյունավետություն կունենան: Աշխարհի տարբեր երկրներում տարբեր դեղեր են փորձարկում, այդ թվում՝ ՄԻԱՎ վարակի, C եւ B հեպատիտների դեմ դեղամիջոցները, ինչպես նաեւ հակամալարիայի դեղամիջոց հիդրոկսիքլորոխինը, որն այսօր կիրառվում է նաեւ Հայաստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել