• Latest news

Ինչու՞ է հարկավոր կորոնավիրուսային վարակի բուժումը հնարավորինս շուտ սկսել. American Journal of Roentgenology

4 ապրիլի, 2020  18:31

Կորոնավիրուսային վարակի բուժումը պետք է հնարավորինս շուտ սկսել. այդ դեպքում բուժման արդյունավետությունը բարձր կլինի: Այս մասին նշվում է American Journal of Roentgenology ամսագրում հրապարակված չինացի գիտնականների նոր ուսումնասիրության մեջ:

Ուսումնասիրության հեղինակը Ուհուի (Չինաստան) Երկրորդ ժողովրդական հիվանդանոցի դոկտոր Գո Ցյուան Հուանն է: Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ վարակված հիվանդների մի շարք ուսումնասիրություններից նա հանգել է այն եզրակացությանը, որ COVID-19-ի ախտորոշման եւ բուժման մեկնարկի միջեւ եղած ժամանակը համահարաբերական է հիվանդի առողջացման ժամանակի հետ:

Այս ուսումնասիրության համար դոկտոր Հուանը եւ նրա գործընկերները ընտրել են կորոնավիրուսով վարակված 25 հիվանդի եւ բաժանել են նրանց 2 խմբի. առաջինում ներառվել են այն մարդիկ, որոնց ախտորոշման եւ բուժման միջեւ ընկած ժամանակահատվածը 3 օրից պակաս էր, երկրորդ խմբում ներառվել են բոլոր մյուս հիվանդները:

Գիտնականները հետեւել են հիվանդների ապաքինման ընթացքին համակարգչային տոմոգրաֆիայի հաջորդական սեանսների միջոցով:

Ինչպես պարզվել է, հիվանդները, որոնց բուժումը սկսվել է ախտորոշվելուց անմիջապես հետո, ավելի դրական թեստային արդյունքներ են ունեցել եւ վերականգնվել են հիվանդանոցում իրենց գտնվելու սկզբից մոտ 6 օր անց: Իսկ նրանք, ում բուժումը ուշացել էր, բուժվում էին միջինում մինչեւ 13 օրում:

Գո Ցյուան Հուանը հանգել է այն եզրակացությանը, որ բուժումը ժամանակին սկսելը նվազեցնում է բարդությունների առաջացման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։