• Latest news

Դիմակ կրելը կարող է նվազեցնել կորոնավիրուսի տարածման արագությունը. Nature Medicine

6 ապրիլի, 2020  16:23

Դիմակ կրելը կարող է նվազեցնել կորոնավիրուսի տարածման արագությունը: Այս մասին ասվում է գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:

Ինչպես պարզել են հետազոտության հեղինակները, լաբորատոր պայմանները դիմակներն էապես նվազեցրել են տարբեր վիրուսների մասնիկների թիվը:

Փորձին մասնակցել են 246 կամավորներ ռեսպիրատոր վիրուսային վարակների կասկածանքով: Հոնկոնգի համալսարանի մասնագետները ուշադրություն են դարձրել, որ 111 պացիենտի մոտ դիմակ կրելու շնորհիվ վիրուսի մասնիկների թիվը նվազում է: Հետաքրքրիր է, որ դիմակները գրեթե չեն ազդում մթնոլորտում ռինովիրուսների մասնիկների թվին:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման հարցով կենտրոնները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է դիմակ կրելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, խորհուրդ է տրվում դիմակներ կրել նույնիսկ առանց ախտանիշների մարդկանց, քանի որ նրանք կարող են կորոնավիրուսի փոխանցողներ լինել եւ չիմանալ այդ մասին:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել