• Latest news

«Կորոնավիրուսի տիպիկ զոհ»․ Մասնագետները պատմել են պացիենտների ամենաքիչ պաշտպանված խմբի մասին․ ATS Journals

7 ապրիլի, 2020  23:44

50 տարեկանից բարձր տղամարդիկ, որոնք ունեն քրոնիկական հիվանդություններ, կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ամենախոցելի խումբն են։ Այդ մասին ասվում է ATS Journals-ում հրապարակված չինացի մասնագետների հաշվետվության մեջ։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ վարակի բռնկման առաջին փուլում մահացել են մեծամասամբ 50 տարեկանից բարձր մարդիկ, որոնք ունեցել են ոչ վարակիչ քրոնիկական հիվանդություններ, ինչպես հիպերտոնիան, դիաբետը կամ սրտի իշեմիկ հիվանդությունը։

Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել 85 պացիենտների բժշկական փաստաթղթերի հիման վրա, որոնք մահացել էին Չինաստանի Ուհան քաղաքի երկու հիվանդանոցներում։ Պացիենտների միջին տարիքը 65,8 էր, նրանց 72,9 տոկոսը տղամարդիկ էին։

Հիպերտոնիան, սրտի իշեմիկ հիվանդությունն ու դիաբետը առավել հաճախ հանդիպող ուղեկցող հիվանդություններից են։ Ուշագրավ է նաեւ, որ հիվանդների 80 տոկոսը հիվանդանոց տեղափոխվելիս ունեցել են էոզինոֆիլ բջիջների շատ ցածր մակարդակ, որոնց քանակությունը կրճատվում է սուր շնչառական հիվանդությունների դեպքում։ Շատերն ունեցել են բարդացումներ շնչառական անբավարարության, սրտի առիթմիայի, սուր շնչառական դիսթրես սինդրոմի, շոկի տեսքով։ Հիվանդների մեծ մասն ընդունել է հակաբիոտիկներ, հակավիրուսային դեղամիջոցներ եւ գլյուկոկորտիկոիդներ։

Մասնագետները նախազգուշացրել են, որ, չնայած հիվանդության հաճախ ասիմպտոմ ընթացքին, վարակման հետեւանքները կարող են շատ արագ դրսեւորվել։ Համաձայն առկա տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխվելու պահից սկսած՝ պացիենտների կյանքի տեւողությունը կազմել է միջինում 6,35 օր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է